Արդեն երկար տարիներ գյուղապետարանը չի կարողանում լուծել ճանապարհի խնդիրը (տեսանյութ)
ankyun3.am-ը գրում է. Օձունից Այգեհատ տանող ճանապարհը խորհրդային տարիներից այս կողմ չի նորոգվել: Գյուղապետարանի բյուջեն այնքան փոքր է, որ ճանապարհի նորոգման մասին այստեղ մտածել անգամ չեն կարող: Այգեհատցիներն ասում են, որ եթե գյուղապետարանը չի կարողանում, պետությունը պետք է լուծի իրենց խնդիրները: Այնպես, ինչպես խորհրդային ժամանակներում էր: