Երևանից ժամանած ուրոլոգը հիվանդների ընդունելություն կկազմակերպի

ԼՂՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ նախարարության հատուկ հրավերով Հայաստանի Հանրապետության «Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, ուրոլոգ, պրոֆեսոր Միքայել Վլադիմիրի Մանուկյանի կողմից, սույն թվականի փետրվարի 6-ին եւ 7-ին ժամը 10:00-ից Հանրապետական բժշկական կենտրոնում կիրականացվեն հիվանդների ընդունելություն, հետազոտություն, խորհրդատվություն եւ վիրահատություններ:

Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարության կայքը՝ խնդրելով դիմել Հանրապետական բժշկական կենտրոն կամ զանգահարել /047/ 94-49-62 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս