Ներքին Կարմիրաղբյուրի խաղաղ բնակչին գնդակը դիպել էր, երբ նա գտնվում էր իր տանը. news.am
Ներքին Կարմիրաղբյուրում խաղաղ բնակչի մահվանից հետո փետրվարի 6-ին, 01.00-ի սահմաններում կրակոցները դադարել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Նա նշեց, որ հայկական կողմի պատասխանից հետո կրակոցները դադարել են: Ադրբեջանի գնդակոծության հետեւանքով մահացած 61-ամյա Վանիկ Ղուկասյանը, ամուսնացած է, ունի երեք երեխա՝ երկու որդի եւ դուստր, թոռներ: Գյուղապետն ասաց, որ մահացածը «տրակտոր, կոմբայն եւ նման մեքենաներ էր վարում»:
Մանվել Կամենդատյանի տեղեկացմամբ Ներքին Կարմիրաղբյուրի հակառակորդի գնդակը դիպել է խաղաղ lբնակչին հենց վերջինիս տանը, այդ ժամանակ տանը եղել են նաեւ նրա կինը եւ որդին:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: