Արմեն Մարտիրոսյան. «Իշխանության գործունեությունը տեղավորվում է հերոս հրամանատարների նկատմամբ բռնություններով ու Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելով»

«Մենք պատմական ժամանակրշջանում ենք ապրում և սխալվելու որևէ իրավունք չունենք: Ստեղծված իրադրությունը թույլ չի տալիս և մենք այդ հնարավորությունը չունենք երկրորդ շանսն ունենալու»,- այսօր ԲՀԿ հրավիրած ոչ իշխանական քաղաքական ու հասարակական ուժերի խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ հասարակությունը սպասում է կոնկրետ գործողությունների և շատ կարճ ժամկետում, այլապես հասարակությունը կհիասթափվի. «Իշխանության գործունեությունը տեղավորվում է ազատամարտիկների, այն էլ հերոս հրամանատարների նկատմամբ բռնություններով ու Սուրեն Խաչատրյանին մարզպետ նշանակելով: Սրանով ներքաղաքական դաշտը փակվում է»:

Տեսանյութեր

Լրահոս