«Որևէ մեկն իրավունք չունի ձեզ պարտադրելու լքել ձեր տունը». «ՉԻ»
«ՉԻ»-ին գրում է. «Մեր քաղաքը» հանրային քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է տարածել, որում նախաձեառնությունը կոչ է մայրաքաղաքի Թումանյան 25-ի բնակիչներին չլքել իրենց տները։
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Թումանյան 25 շենքի հարգելի բնակիչներ, ինչպես արդեն հասկացել եք, քաղաքային իշխանությունը զավթած մի խումբ անձինք ինչ-որ ՍՊԸ-ը միջոցով փորձում են զավթել ձեր տունը, ձեզ տեղահան անել և շենքը վերածել հյուրանոցային համալիրի՝ լկտիաբար ոտնահարելով ձեր հիմնարար իրավունքները և էլ ավելի այլանդակելով ու այլափոխելով մեր քաղաքի պատմական կենտրոնը։
Նույն սցենարը փորձ է արվել կիրառել Տերյան 23, 25 և Լալալայանց 37 հասցեների, ինչպես նաև Երևանի բազմաթիվ այլ շենքերի բնաիչների նկատմամբ։ Կոչ ենք անում ՈՉ ՄԻ Ստորագրություն ՉԴՆԵԼ քաղաքապետարանի ԾԻԳ-ի, որևէ ՍՊԸ-ի կամ այլ կառույցի ներկայացրած փաստաթղթերի տակ։ Որևէ մեկը, լինի դա քաղաքապետի թե նախագահի պաշտոն զբաղեցնող անձ, ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ձեզ պարտադրելու լքել ձեր տունը։
Թող իրենք լքեն իրենց տները և հեռանան Երևանից՝ ազատելով բոլորիս բռնատիրական և զավթողական իրենց նկրտումներից։ Երևանցիների նկատմամբ այսօր կիրառվող տեղահանման օսմանյան այդ քաղաքականությունը վաղուց հայտնի է հայերիս»։
Ամբողջությամբ կարդացեք «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։