Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կնվազի 3-4 աստիճանով
Հանրապետության տարածքում՝
Փետրվարի 5-ի գիշերը, փետրվարի 8-ին և փետրվարի 9-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը, և փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ, փետրվարի 8-ին, 9-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը փետրվարի 5-ի ցերեկը, փետրվարի 6-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, փետրվարի 7-ի ցերեկը և փետրվարի 8-ի գիշերը նույնքան կբարձրանա:
Փետրվարի 5-ի գիշերը, փետրվարի 8-ին և 9-ին սպասվում են տեղումներ: Փետրվարի 5-ի ցերեկը, փետրվարի 6-7-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Երևանի փետրվարի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 14.80C (1981 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -24.80C (1974 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -3.90C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն