Բաժիններ՝

«1 շիշ օղի խմեցի ու եկա, որ ինձ գցեմ մոստից». shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 3-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի տեսուչներ Պետրոս Պետրոսյանը և Կարեն Շահբազյանը, ինչպես նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության 3-րդ հատուկ գումարտակի ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի սերժանտ Հովհաննես Պապիկյանը «Հաղթանակ» կամրջի վրա կարողացել են կանխել 44-ամյա Անժելա Հակոբյանի ինքնասպանությունը:

Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀԿԳ քննիչը ՃՈ աշխատակիցների հետ ահազանգով դեպքի վայր մեկնելիս են եղել, երբ «Հաղթանակ» կամրջի վրա նկատել են, որ Ա. Հակոբյանը անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և փորձում է իրեն ցած նետել:

Բարեբախտաբար, քննիչն ու ոստիկիանները կարողացել են նրան համոզել և վտանգավոր եզրագծից ետ բերել: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Հակոբյանը իր այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը մեկնաբանում էր՝ ասելով.

«Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից եմ, բայց վարձով բնակվում եմ «ՏԷՑ» -ի հանրակացարանում: 1 ամսվա վարձը ուշացնելու պատճառով տան տերը էս ձուն- ձմեռով հանում է ինձ ու քանի որ աշխատանք էլ չունեմ՝ 1 շիշ օղի խմեցի ու եկա, որ ինձ գցեմ մոստից, որովհետև չեմ կարողանում լուծել իմ աշխատանքի հարցը»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս