«ՀՀ ԱԺ-ն Ցեղասպանության ճանաչման հարցով պետք է հատ առ հատ դիմի 193 պետությունների խորհրդարաններին». Հրանտ Բագրատյան

ՀՀ Ազգային ժողովն արդյոք ճանաչե՞լ է բոլոր Ցեղասպանությունները, ինչո՞ւ չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը: Նման հարցադրում այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին հնչեցրեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Ըստ նրա՝ Ցեղասպանության հարցը 3 հարթություն ունի՝ ճանաչում, փոխհատուցում և տարածքի խնդիր: Բագրատյանի կարծիքով՝ ՀՀ ԱԺ-ն պետք է «հատ առ հատ» դիմի 193 պետությունների խորհրդարաններին՝ Ցեղասպանության ճանաչման հարցով: Նա շեշտեց, որ միայն դա է պետական հարցը, իսկ մնացածին պետք է հետո անդրադառնալ:

«Բոլորը միասին ուզում ենք Թուրքիայից, նշանակում է՝ ոչինչ չենք ուզում»,- ասաց Բագրատյանն ու նկատեց, որ այսօր տարեկան մի երկիր է ճանաչում Ցեղասպանությունը, թեև ավելին էր սպասելի:

Տեսանյութեր

Լրահոս