Բաժիններ՝

«Խաչի ձոր» կոչվող տարածքում քաղաքացի է կորել

Փետրվարի 2-ին, ժամը 23.10-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շինարարների փողոցի թիվ 15 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (Զ. Շ., 75 տարեկան) առավոտյան ժամը 10.10-ի սահմաններում տանից դուրս է եկել դեպի «Խաչի ձոր» կոչվող տարածք բանջար հավաքելու և չի վերադարձել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկաության Գուգարքի բաժնի աշխատակիցները:

Հրշեջ-փրկարարներն սկսել են որոնողական աշխատանքները:

Ժամը 01.23-ին որոնողական աշխատանքները ավարտվել են. քաղաքացին չի հայտնաբերվել:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս