Գյումրու բուժհաստատություններում ներհիվանդանոցային վարակներ չկան (տեսանյութ)
Tsayg.am-ը գրում է. «Քաջարանի բժշկական կենտրոն»-ում հեպատիտ Ց-ով վարակի դեպքերի ուսումնասիրության նախնական եզրակացությունն արդեն հայտնի է: Կատարվել են 2014թ. վիրահատված 192 հիվանդներից 68-ի և վիրահատված հիվանդների հետ առնչություն ունեցած բոլոր 27 բուժաշխատողի արյան զննությունները:
Վերջնական ախտորոշման արդյունքում 95 հետազոտվածից 13-ի մոտ արձանագրվել է հեպատիտ Ց-ով վարակվածություն: 7-ի մոտ ախտորոշվել է սուր հեպատիտ Ց: Բոլոր վարակակիրները գտնվում են “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոցի մասնագետների հսկողության տակ: Նախարարությունը նաև հորդորել է 2014թ. վիրահատված մյուս քաղաքացիներին մինչև փետրվարի վերջը ներկայանալ “Քաջարանի” ԲԿ կամ “Նորք” ինֆեկցիոն հիվանդանոց՝ հետազոտության: Նախարարի հանձնարարականով հանրապետության բոլոր բուժհաստատություններում իրականացվել է քննություն: