Երևանի ավագանու առաջիկա նիստը կհեռարձակվի համաժամանակյա ռեժիմով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական համացանցային կայքում ավագանու նիստերի առցանց հեռարձակումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ, և իրականացված աշխատանքների շնորհիվ փետրվարի 10-ին կայանալիք Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստը համաժամանակյա ռեժիմով կհեռարձակվի: Այս մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հանրությանը իրազեկել ավագանու նիստը համաժամանակյա ռեժիմով դիտելու հնարավորության մասին, ինչպես նաև քաղաքապետարանի պաշտոնական կայքում տեղադրել համապատասխան հղումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728