Բաժիններ՝

«Մեր որդուն փորձել են կոտրել, չի ստացվել՝ սպանել են». Ծնողներն ու հարազատները՝ 19-ամյա կուրսանտի սպանության պատճառների մասին (տեսանյութ). 1in.am

«Մեր որդին կարգապահ զինվոր, կուրսանտ է եղել, սա պատվի հարց է, փորձել են կոտրել, չեն կարողացել, սպանել են դաժանորեն »,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեցին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպանված ուսանող, 19-ամյա Հայկազ Բարսեղյանի ծնողներն ու հարազատները:

Հայրը՝ Արկադի Բարսեղյանը պատմեց, որ քնած որդուն առանձնակի դաժանությամբ են սպանել, սկզբում 4 հոգով ծեծել են, կտրող ծակող գործիքը մտցրել աջ արմունկի հատվածում, սակայն Հայկազը դեռ ողջ է եղել, որոշել են կախել, ընդ որում՝ չորսի «բուշլատի» միջի թելերով:

«Որդիս 15 տարեկանում ընդունվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան. 400 հոգուց 200-ն էին անցել, վերջնական արդյունքում՝ իննսունը։ Որդիս գերազանցիկ էր սովորում։ Մինչ ինստիտուտում սովորելը մի քանի ամիս Հադրութում է ծառայել՝ որպես հրաձիգ, շատ գոհ են եղել իրենց, խնդրահարույց հարցեր չի ունեցել»,- մանրամասնեց հայրը:

Մայրը՝ Արմինե Միքայելյանը պատմեց, որ որդուն վերջին անգամ հունվարի 7-ին է տեսել. «Դեռ մանկուց երազում էր զինվոր դառնալ, ասում էր՝ մամ ջան, դու ասա՝ մեկ –երկու, ես քայլեմ, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ «տոշնի ա», մամ ջան»։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս