Հայ գերիների առողջական վիճակի մասին հարցին Փաշինյանը խուսափեց պատասխանել
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցին չպատասխանեց հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի հայկական կողմը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների առողջական վիճակի ու խոշտանգման կասկածի լուրերի մասին։
Նա միայն հերթական անգամ վստահեցրեց, որ աշխատանքները շարունակվում են։ «Մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով շարունակում են աշխատել, որպեսզի նախ` տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերեն` ցուցաբերեն»։

