Այն ինչ մասնագիտական է, ճիշտ, օրինական ու կարգ ու կանոնի համաձայն, այդ մաֆիոզի համար տրոյական ձի է. Հովհաննես Իշխանյան

Հանրային գործիչ, վավերագրող և իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը գրում է. «Լիպարիտ Դրմեյանին, հիշենք, գործից ապօրինի հանել էին, քանի որ իր մասնագիտական կարծիքն էր հայտնել այն մասին, որ միջազգային արբիտրաժի դատարանի որոշումը ենթակա է կատարման (ՀԷՑ-ի դեպքով):

Հիմա ահաբեկչական խմբի պարագլուխը Դրեմայանին կոչում է Տրոյական ձի:

Այսինքն, այն ինչ մասնագիտական է, ճիշտ, օրինական ու կարգ ու կանոնի համաձայն, այդ մաֆիոզի համար տրոյական ձի է: Նորմալ է, ահաբեկչի համար օրենքով շարժվելը տրոյական ձի է:

Եղեք տրոյական ձի մաֆիոզ բաքվյան խավարասերների դեմ, որոնք մեր կարգ ու կանոնն օգտագործելով՝ զավթել են մեր երկիրը ու հիմա խախտում են հանգիստներս:

Սրանց դեմ Տրոյական ձին Պեգաս է»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031