Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին աջակցող պաստառը՝ Արարատի գագաթին

Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին:

Ռուբեն Վարդանյանի համախոհ, հասարակական գործիչ և հայրենադարձ Գեորգի Կևորկովը «Free Ruben Vardanyan. Free all Armenian prisoners» («Ազատություն Ռուբեն Վարդանյանին։ Ազատություն բոլոր հայ գերիներին») կոչով պաստառը բարձրացրել է Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթներին՝ Արարատ լեռան և Հայաստանի ամենաբարձր կետի՝ Արագածի գագաթին։
Ակցիայի նպատակն է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների ճակատագրին, որոնք շարունակում են ապօրինի պահվել Ադրբեջանում։
«Արարատն ու Արագածը հայ ժողովրդի խորհրդանիշներն են։ Այդ գագաթներին բոլոր հայ գերիների ազատ արձակման պահանջով դրոշ բարձրացնելը նշանակում է ևս մեկ անգամ հիշեցնել աշխարհին, որ այս թեման չպետք է դուրս մնա միջազգային օրակարգից և հայ ժողովրդի պահանջներից», — նշել է Գեորգի Կևորկովը։
Այսօր Ռուբեն Վարդանյանն արդեն 1037 օր է գտնվում ադրբեջանական գերության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031