Ի՞նչ խաղաղություն է, եթե ՀՀ տարածքներն օկուպացված են, հայ գերիները՝ Բաքվի բանտում․ Հարց՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը չպատասխանեց հարցին, թե ի՞նչ տեղեկություններ ունի հայկական կողմը Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների առողջական վիճակի ու խոշտանգման կասկածի լուրերի մասին։
Ճեպազրույցի ժամանակ նա միայն հերթական անգամ վստահեցրեց, որ աշխատանքները շարունակվում են։
«Մեր պետական ինստիտուտներն ամենօրյա ռեժիմով շարունակում են աշխատել, որպեսզի նախ տեղեկատվությունը ճշտեն, որտեղ հնարավոր է աջակցություն ցուցաբերեն` ցուցաբերեն»։
Նա վստահեցրեց, որ նախկին փորձը ցույց է տվել` աշխատանքը շատ թե քիչ արդյունավետ է այն պարագայում, երբ արվում է լուռ ու կոնֆիդենցիալ։
Ավելի վաղ ադրբեջանական բանտում պահվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի կինը ահազանգել էր՝ ամուսնու առողջական վիճակի վաթթարացման մասին, իսկ փաստաբան Լուսիանա Մինասյանը դիմել է Ադրբեջանի նախագահին՝ պահանջելով անմիջապես թույլ տալ Մկրտչյանին զանգահարել կնոջը:

