ՀՀ արտաքին քաղաքականության «առանձնահատկությունները». Դավիթ Գալստյան
Դավիթ Գալստյանը գրում է. «ՀՀ արտաքին քաղաքականության «առանձնահատկությունները»
* ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հյուրընկալվել է Hudson Institute հետազոտական կենտրոնում։
Հայ-ամերիկյան հարաբերությունները նա քննարկել ա Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի հետ․․․
* Դորանը ծայրահեղ հակահայ, ՀՀ / Արցախի մասին բացահայտ ապատեղեկատվություն տարածող, «Զանգեզուրի միջանցք» առաջ տանող․․․ հայտնի ադրբեջանական լոբբիստ ա։
* Դորանի հիմնակա, ստաբիլ ու մշտապես առաջ մղվող թեզը էն ա, որ ՀՀ-ն Իրանի դաշնակիցն ա, դրա համար շատ վատն ա․․․
* Դորանը օրինակ 2023 թ․ պնդում էր, որ ՀՀ-ն զորք ա տանում Սյունիք, որ սադրանք անի Ադրբեջանի դեմ։
Ադրբեջանական ArmenianReport (հայկականի տակ ձևացող)-ի հակասեմական / հակահրեական հոդված էր տարածում («տեսեք՝ ՀՀ-ում ինչ վիճակ ա»):
Հերքում ա 2023 թ․ Արցախի էթնիկ զտումը ու պնդում ա որ հայերն են 90-ականներին ցեղասպանություն արել․․․
N.B. էս հլը զուտ թեթև հայացք ա․․․
* Էս այցը այլ պայմաններում կարող էինք դիտարկել որպես «պրոակտիվ քաղաքականություն հակառակորդի տեղեկատվական տարածքում», բայց ՀՀ-ն այդպիսի քաղաքականություն չի տանում։
Արցախից, Ցեղասպանության ճանաչումից, Արարատից հրաժարվելու ֆոնին դրա մասին խոսք չի կարա գնա։
* Էս ֆոնին այցը / զրույցը Դորանի հետ լեգիտիմացնում / հաշտվում / ջրում ա Դորանի նախկին հայտարարությունները։
* Ծայրահեղ դեպքում կարար լիներ պահպանողականների հետ կապված այլ մտակենտրոն, կամ գոնե այլ զրուցավար․․․
P.S. Դորանը բլոկել ա ինձ X-ում (ու շատերին)։
Չեմ հիշում, թե ինչի համար կոնկրետ, բայց դեզաներից մեկին արձագանքի համար պետք ա էղած լինի»։

