Բաժիններ՝

Ուկրաինան պետք է պատասխանատվություն կրի իրանական նավի վրա հարձակման համար․ Արաղչի

Կիևը պետք է անվերապահորեն ընդունի Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա հարձակման պատասխանատվությունը, իսկ հարվածի ոչ միտումնավոր լինելու մասին հայտարարություններն անհամոզիչ են։ Այս մասին Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Ավելի վաղ Արաղչին հայտնել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Սիբիգան իր հետ հեռախոսազրույցում Ուկրաինայի կողմից իրանական նավի վրա հարձակումն անվանել է «ոչ միտումնավոր»։

«Մեր երկրի արտգործնախարարը հայտարարել է, որ, հաշվի առնելով Զելենսկու հստակ հայտարարությունները, որով նա ընդունել է իրանական առևտրային նավի վրա հարձակման պատասխանատվությունը, այս հարձակման ոչ միտումնավոր լինելու մասին պնդումն անհամոզիչ է։ Կիևը պետք է անվերապահորեն պատասխանատվություն կրի սույն հանցագործության համար, որը հանգեցրել է Իրանի քաղաքացիների զոհվելուն ու վիրավորվելուն և իրանական առևտրային նավի ոչնչացմանը», — ասված է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031