Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել
Ճապոնիայի Կումամոտոյի պրեֆեկտուրայում հուլիսի 28-ին տեղի ունեցած 7,1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել: Շուրջ 10 000 մարդ ապաստարաններում է: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով վարչապետ Սանաե Տակաիչիին:
Արագընթաց գնացքների երթևեկությունը դադարեցված է: Նաև չեղարկվել են թռիչքներ, վնասվել են ճանապարհներ և կամուրջներ, որոշ շրջաններում էլեկտրամատակարարման խափանումներ են եղել:
Երկրաշարժից հետո Կաշիմա քաղաքում պայթյուն է տեղի ունեցել, փլուզվել է առևտրի կենտրոններից մեկի երկրորդ հարկը: Նախքան փլուզումը շուրջ 200 մարդ տարհանվել է, այնուամենայնիվ, փլատակներում դեռ մարդիկ կան: Փրկարարները երկու կնոջ մարմին են դուրս բերել փլատակներից, հինգ մարդ վիրավորվել է:
Երկրաշարժի հետևանքով ավերածություններ են եղել թղթի գործարանում, որտեղ կան ծանր վիրավորներ և անհետ կորածներ:
Երկրաշարժի հետևանքներին արձագանքելու համար տուժած շրջաններում տեղակայվել է ինքնապաշտպանության ուժերի 4600 անդամ: Երկրի 11 պրեֆեկտուրաներից Կումամոտո է ուղարկվել ոստիկանության 480 աշխատակից:
Հուլիսի 29-ի առավոտվա դրությամբ գրանցվել է 60 հետցնցում՝ 1-4 մագնիտուդով:

