Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն հարձակվել է երեք նավթատար նավերի վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Հորմուզի նեղուցում հարվածել է երեք նավթատար նավերի, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Երեք նավթատար նավերը, որոնք շարունակում էին երթևեկել անվտանգ և անօրինական ճանապարհով՝ անտեսելով մեր նախազգուշացումները, հարձակման են ենթարկվել և կանգնեցվել», – հայտարարել է ԻՀՊԿ-ն։
Նրանք ընդգծեցին, որ Հորմուզի նեղուցով տարանցման ԱՄՆ անօրինական հրահանգներին հետևող ցանկացած նավի գործողությունները անպատասխան չեն մնա։

