Բաժիններ՝

Ֆինլանդիան փակել է օդային և ծովային տարածքի մի մասը՝ ԱԹՍ-ների սպառնալիքի պատճառով

Ֆինլանդիայի իշխանությունները փակել են իրենց օդային և ծովային տարածքի մի մասը՝ անօդաչու թռչող սարքերի սպառնալիքի պատճառով: Այս մասին հաղորդում է Yle հեռուստառադիոընկերությունը:

Ըստ Yle-ի տվյալների՝ Ֆինլանդիայի զինված ուժերն օդային և ծովային տարածքում սահմանափակումներ են սահմանել Կոտկա և Համինա քաղաքների շրջանում: Սահմանափակումների պատճառը նախազգուշական միջոցների անհրաժեշտությունն է Ռուսաստանի դեմ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների պատճառով: Միջոցներն ուժի մեջ են մտել ժամը 8:00-ից:

Ֆինլանդիայի զինված ուժերի Գլխավոր շտաբում Yle-ին հայտնել են, որ սահմանափակումները կիրառվում են ԱԹՍ-ները խոցելու հնարավորության համար, եթե դրանք հայտնվեն երկրի տարածքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031