Բաժիններ՝

Արարատի մարզի մի շարք բնակավայրերին հարակից տարածքներում իրականացվելու են օդային քիմիական սրսկման աշխատանքներ

Արարատի մարզի մի շարք բնակավայրերին հարակից տարածքներում իրականացվելու են օդային քիմիական սրսկման աշխատանքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը։

«2026 թվականի հուլիսի 28-ին առավոտյան ժամը 07:00-ից Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։

Խնդրում և հորդորում ենք սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, հնարավորության դեպքում սահմանափակել մարդկանց ներկայությունը սրսկվող տարածքներում մինչև աշխատանքների ավարտը, պահպանել անվտանգության կանոնները և հետևել համայնքային պատասխանատուների ցուցումներին»,– ասված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031