Բաժիններ՝

ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս

Եվրոպական միության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ Բրյուսելը Վաշինգտոնից պարզաբանումներ կպահանջի նոր մաքսատուրքերի սահմանման առնչությամբ, և որ դրանց մասին հայտարարությունը «տհաճ անակնկալ» է դարձել ԵՄ-ի համար։ Այս մասին նա ասել է Մանիլայում Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի հանդիպումների շրջանակում Reuters գործակալության հետ հարցազրույցում:

Ավելի վաղ ԱՄՆ-ն որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել 60 երկրի, այդ թվում՝ ԵՄ անդամ երկրների նկատմամբ՝ դա պատճառաբանելով հարկադիր աշխատանքի դեմ պայքարով։ Մաքսատուրքերի չափը կկազմի 10-12,5 տոկոս։

Կալասը նշել է, որ ԵՄ-ում նման քայլի չէին սպասում։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից։ Նա շեշտել է՝ միությունը պահպանել է 2025 թվականին կնքված անդրատլանտյան առևտրային համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։

«Մենք համաձայնագիր ունեինք Ամերիկայի հետ և մենք հետևում էինք այդ համաձայնագրին…. Ահա թե ինչու մեզ համար տհաճ անակնկալ դարձավ այն, որ այս համաձայնագիրը չի պահպանվում», – ասել է Կալասը։

Բացի այդ, նա նշել է, որ նոր սահմանափակումներն անհիմն են։ Կալասի խոսքով՝ եվրոպական աշխատանքային օրենսդրությունն ավելի լավն է ամերիկյանից, ԵՄ երկրներում «կա վճարովի արձակուրդ, կան աշխատանքի լավ պայմաններ»։

Մաքսատուրքերն ուժի մեջ են մտել հուլիսի 24-ին ԱՄՆ Արևելյան ափի ժամանակով ժամը 00:01-ին (Երևանի ժամանակով ժամը 08:01-ին): Այն ապրանքների համար, որոնք այս պահին փոխադրման գործընթացում են, նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը հետաձգվել է մինչև հուլիսի 28-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031