ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios
ԱՄՆ-ը կարող է էականորեն ընդլայնել ռազմական գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում։ Այդ մասին հայտնել է Axios պորալը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա տվյալներով՝ տարածաշրջանում ուժերի շարունակվող կուտակման ֆոնին Թրամփը դեռևս դիտարկում է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության վերսկսման հնարավորությունը։
«Ամերիկյան և իսրայելական պաշտոնյաների խոսքով՝ դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում»,- գրում է Axios-ը։
Ավելի վաղ The Wall Street Journal թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն ուժեղացնում է ռազմական խմբավորումը Մերձավոր Արևելքում՝ այնտեղ տեղափոխելով զինծառայողներ և սպառազինություն ու պատրաստվելով Իրանի դեմ գործողության հնարավոր ընդլայնմանը։
Հուլիսի կեսերին WSJ-ն հայտնել էր, որ Թրամփը՝ առանցքային խորհրդականների հետ մի քանի խորհրդակցություններից հետո, հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնմանը։ Ընդ որում, հրատարակության աղբյուրների տեղեկություններով, ամերիկյան վարչակազմի կողմից դիտարկվող տարբերակների թվում են Իրանի տարածքի ռմբակոծությունների ուժեղացումը, Հորմուզի նեղուցի շրջանում կղզիները գրավելու նպատակով ցամաքային զորքերի ուղարկումը և Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները։

