Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Սիրսկուն
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխատանքից հեռացրել է երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն։ Այս մասին նա հայտնել է հուլիսի 21-ի երեկոյան ուղերձում։
Նա նշել է, որ մի շարք հանդիպումներ է անցկացրել բանակի և Պաշտպանության ու անվտանգության ուժերի բարձրագույն հրամանատարության հետ և տեսնում է «ընդհանուր դիրքորոշում»։ Այնուհետև Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատարը կդառնա գեներալ Միխայլո Դրապատին։
Ալեքսանդր Սիրսկին մեկնաբանել է իր պաշտոնանկությունը։
«Այսօր ես լքում եմ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնը», – գրել է Սիրսկին Telegram-ում՝ թվարկելով պատերազմի հիմնական փուլերը և դրանցում իր դերը (Կիևի պաշտպանությունը պատերազմի սկզբում, Խարկովի մարզում հարձակումը և Կուրսկի գործողությունը)։
Սիրսկու խոսքով՝ ինքն «ազատություն չունի խոսելու իր կողմից իրականացված որոշ գործողությունների մասին»։

