Լիոնել Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում
Լիոնել Մեսսին այլևս չի խաղա Արգենտինայի հավաքականում։ Այս մասին հայտարարել է լրագրող Էրնան Կաստիլյոն։
Ըստ նրա՝ Իսպանիայի ընտրանու դեմ Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպումից առաջ, հանդերձարանում թիմակիցների առջև ֆուտբոլիստը հանդես է եկել հրաժեշտի ելույթով։
«Երեկվա ելույթը հանդերձարանում էլ ավելի հուզիչ էր, որովհետև [Մեսսին] ասում էր, որ դա նաև իր վերջին հանդիպումն էր», — X սոցիալական ցանցում գրել է Կաստիլյոն։
Ընդհանուր առմամբ, Արգենտինայի ազգային հավաքականի կազմում Մեսսին անցկացրել է 207 հանդիպում և դարձել 125 գոլի հեղինակ։

