Թրամփը հավաստիացրել է, որ Նեթանյահուին ԱՄՆ-ում չեն ձերբակալի

Իսրայելի վարչապետը «չի ձերբակալվի ոչ մի դեպքում և ոչ մի ձևով, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում», Truth Social սոցիալական ցանցում կատարած իր հրապարակման մեջ հավաստիացրել է նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփի գրառումը հաջորդել է Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանիի ավելի վաղ արված հայտարարությանը, որը նշել էր, թե քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցում է սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու նպատակով քաղաք այցելելու դեպքում Նեթանյահուին ձերբակալելու հնարավորության շուրջ:

«Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ոչ մի դեպքում և ոչ մի ձևով, քանի դեռ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում։ Նա պայքար է մղում Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, որը վերջերս ոչնչացրել է 52 հազար անմեղ ցուցարարների և վերջին 47 տարիների ընթացքում սպանել ամերիկացի զինվորների ու այլ մարդկանց։ Պետք է ձերբակալվեն միայն նրանք են, որոնք Իրանին ներքաշեցին մահվան և ավերածությունների այս աննախադեպ պարուրահորի մեջ: Դրանով նախորդ նախագահները պետք է զբաղվեին դեռ տարիներ առաջ»,- նշել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031