NYT. Պենտագոնը թաքցրել է Հորդանանում ԱՄՆ ռազմակայաններին հասցված իրանական հարվածների մասին տվյալները
Պենտագոնը չի հրապարակել Հորդանանում ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ Իրանի իրականացրած վերջին մի քանի հարվածների մասին տեղեկատվությունը, որոնց հետևանքով ԱՄՆ տասնյակ զինծառայողներ են վիրավորվել, իսկ ռազմական ուղղաթիռներ՝ վնասվել, հայտնում է The New York Times-ը։
Ըստ պարբերականի՝ ամերիկացի պաշտոնյաները սա բացատրել են օպերատիվ անվտանգության նկատառումներով՝ նշելով, որ մանրամասների հրապարակումը կարող էր օգնել Իրանին՝ հետագա հարձակումների պլանավորման հարցում։
NYT-ն նաև նշում է, որ պատերազմի մեկնարկից ի վեր՝ փետրվարի 28-ից, զոհվել է ԱՄՆ 16 զինծառայող, ևս ավելի քան 400-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։


