ԵՀ-ն կարող է վերանայել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը՝ հաշվի առնելով Հունաստանի դիրքորոշումը․ Politico
Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է զիջումների գնալ Հունաստանին և փոփոխություններ կատարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթում, քանի որ դրա որոշ դրույթները հակասում են Եվրամիության տնտեսական շահերին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է «Politico» պարբերականը։
«Մենք փորձում ենք ելք գտնել այս իրավիճակից [սահմանափակումների փաթեթի համաձայնեցումից], սակայն Հունաստանի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ մենք սկսում ենք բախվել բուն եվրոպական առանցքային շահերին», — նշել է եվրոպացի դիվանագետներից մեկը։
Հուլիսի 19-ին «Financial Times»-ը գրել էր, որ Հունաստանը դեմ է արտահայտվել նոր պատժամիջոցներին, քանի որ ռուսական հեղուկ բնական գազի (ՀԲԳ) փոխադրման ԵՀ արգելքը կարող է հարվածել «Dynagas» նավագնացային ընկերությանը։ Գերմանիան ու Պորտուգալիան փորձում են հասնել ռուսական ձկան գնման սահմանափակումների մեղմացմանը՝ հղում անելով սեփական վերամշակող ձեռնարկություններին աջակցելու անհրաժեշտությանը։ Թերթը ընդգծել է, որ Ֆրանսիան ու Իտալիան, լինելով Եվրոպայի հիմնական զբոսաշրջային ուղղություններից, ցանկանում են ՌԴ քաղաքացիների համար մեղմել մուտքի արտոնագրային քաղաքականությունը, իսկ Ավստրիան կրկին խնդրել է ապասառեցնել «Raiffeisen» բանկի հետ կապված ակտիվները։

