Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Բանգկոկի Na Ladprao փաբում հուլիսի 12-ի լույս 13-ի գիշերը մեծ հրդեհ է բռնկվել, որի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։
Իշխանությունները դեռևս հետաքննում են հրդեհի պատճառը։
Բանգկոկի քաղաքային կառավարությունը հայտարարել է, որ հրդեհը բռնկվել է կեսգիշերից առաջ։
Թաիլանդի վարչապետ Անուտին Չարնվիրակուլը դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ փաբում ելույթ ունեցող երաժիշտը իրեն պատմել է, որ էլեկտրաէներգիայի անջատումից առաջ բեմի մոտ գտնվող անջատիչից ծուխ է նկատել, ապա պայթյուն է լսվել, և խիտ ծուխը արագորեն լցվել է տարածք։
Բանգկոկի նահանգապետը նաև հայտնել է, որ 63 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, նրանցից 22-ը գտնվում են ծանր վիճակում։ Նա նշել է, որ իշխանություններն աշխատում են զոհերի ինքնությունը պարզելու ուղղությամբ, քանի որ շատերն անձը հաստատող փաստաթուղթ չեն ունեցել կամ անգիտակից վիճակում են եղել։

