Բաժիններ՝

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում ռազմական դիմակայության վերսկսման կապակցությամբ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի տարածած հայտարարության մեջ։

«Գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է [Պարսից] ծոցում լուրջ էսկալացիայով և ռազմական դիմակայության վերսկսմամբ, այդ թվում՝ Հորմուզի նեղուցում նավերի դեմ իրանական կողմի հարձակումներով, Իրանի դեմ ԱՄՆ-ի հարվածներով և Իրանի կողմից հարևան պետություններում թիրախների դեմ հարձակումներով։ Այս հարձակումները պետք է դադարեցվեն», – նշվում է հայտարարության մեջ։

Գուտերեշը կոչ է արել բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, խուսափել հետագա էսկալացիայից և անհապաղ քայլեր ձեռնարկել լարվածության թուլացման ուղղությամբ։

Նշվում է, որ Մերձավոր Արևելքում լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսումը աղետալի հետևանքներ կունենա ինչպես տարածաշրջանի բնակիչների, այնպես էլ միջազգային խաղաղության, անվտանգության և համաշխարհային տնտեսության համար։

«Գլխավոր քարտուղարը կոչ է անում Իրանին և ԱՄՆ-ին շտապ վերսկսել բանակցությունները և չլուծված հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով», – նշվում է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031