Բահրեյնն ու ԱՄԷ-ն հայտնել են Իրանի հարձակումները հետ մղելու մասին․ Իրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազայի խոցման մասին

Բահրեյնը հայտարարել է անվտանգության համակարգը գործարկելու մասին՝ Իրանի կողմից իրականացված հրթիռային և անօդաչու հարձակման հետևանքով։ Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միացվել են օդային տագնապի ազդանշանները, իսկ բնակիչներին կոչ է արվել ուղղվել դեպի մոտակա անվտանգ վայրեր։

Իր հերթին իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Բահրեյնում խոցվել է ԱՄՆ Հինգերորդ նավատորմի բազան, որն այժմ պատված է կրակով։

Իր հերթին Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ երկրի ՀՕՊ համակարգերը հետ են մղել հարձակումները՝ բալիստիկ հրթիռների, թևավոր հրթիռների և անօդաչու սարքերի միջոցով։

ԱՄԷ-ի գերատեսչությունից հայտնել են, որ պայթյունների ձայները, որոնք բնակիչները լսել են երկրի տարբեր շրջաններում, կապված են եղել հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքի հետ, որոնք որսացել են օդային թիրախները։

Լարվածության սրումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն հայտարարել էր Իրանի դեմ պատասխան հարվածներ հասցնելու մասին՝ կապված Հորմուզի նեղուցում իրանական ուժերի կողմից քաղաքացիական նավի վրա իրականացված հարձակման հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031