Բաժիններ՝

Իրավապահները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ «Եղնիկի սար» կոչվող տարածքի հանդամասերից մեկում իրականացվում է ապօրինի արդյունահանում։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Ոստիկանությունից:

Տեղեկությունը ստուգելիս պարզվել է, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն արդեն 20 օր, առանց լիցենզիայի և թույլտվության, արդյունահանում է բազալտի հանքաքար և այն տեղափոխում իր վարձակալած վերամշակման արտադրամաս, որտեղ էլ պատրաստի քարը վաճառվում է։

Հուլիսի 8-ին, ապօրինի արդյունահանում կատարելիս, տվյալ հանդամասում ձերբակալվել և Ջերմուկի բաժին են տեղափոխվել թրթուրավոր էքսկավատորի մեքենավարն ու բեռնատարի վարորդը։

Հանքաքար բարձած բեռնատարն ու էքսկավատորը դեպքի վայրում վերցվել են հսկողության տակ։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Պետությանը հասցված վնասի չափն ու այլ հանգամանքներ պարզվում են։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031