Սխալվում է Նիկոլ Փաշինյանը, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ․ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ

«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է։ Եվ սխալվում է Նիկոլ Փաշինյան, երբ ասում է, թե Արցախը հայկական հող չէ»: Այս մասին «Հայլուրի» հետ զրույցում ասել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Սեպուհ արք․ Սարգսյանը։

«Հայաստանի իշխանությունները սխալ ուղու վրա են Հայ Առաքելական եկեղեցու հետ հարաբերություններում: Հայաստանի իշխանությունների՝ Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկ անելու ձգտումը վտանգավոր և ապակառուցողական միտում է։ Հայ Առաքելական եկեղեցին ունի շուրջ 1700 տարվա պատմություն, և նման քաղաքականություն նրա նկատմամբ անթույլատրելի է։ Եկեղեցին անկախ կառույց է»,- ասել է Սրբազան հայրը:

Նա հավելել է՝ ակնկալում են, որ Հայաստանի իշխանությունները կսկսեն երկխոսություն Եկեղեցու հետ. «Նրանց վարքագիծը բացասաբար է ազդում սփյուռքի վրա։ Մինչ օրս Հայաստանի ղեկավարության կողմից բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել», – նշել է Սրբազանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031