Հունաստանի վարչապետը հրաժարվել է մեկնաբանել Թրամփի և Էրդողանի հայտարարությունները՝ Թուրքիային F-35-երի հնարավոր մատակարարման վերաբերյալ
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հրաժարվել է մեկնաբանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները՝ կապված Թուրքիային F-35 կործանիչների հնարավոր մատակարարման հետ։
Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները:
Միցոտակիսը նշել է, որ դաշնակցային հարաբերությունները պետք է հիմնված լինեն հիմնարար սկզբունքների և բարիդրացիական հարաբերությունների վրա։
«Անհրաժեշտ է հաշվի առնել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների զգայունությունները։
Մենք կարծում ենք, որ խնդիրների ճնշող մեծամասնությունը կարող է լուծվել միայն բարիդրացիության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Հունաստանի վարչապետը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին՝ Միցոտակիսը միայն շեշտել է՝ «Անկարա այցելելը միշտ հաճելի է»։

