Բաժիններ՝

Ֆրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել

Ֆրանսիայի հարավ-արևմուտքում անվերահսկելի կերպով տարածվող անտառային հրդեհների պատճառով Իսպանիայի սահմանին մոտ գտնվող երկու տասնյակ փոքր քաղաքներից և գյուղերից տարհանվել է մոտ 10,000 մարդ։ Իշխանությունները հայտնել են, որ հուլիսի 6-ի ուժեղ քամիները կարող են էլ ավելի ուժեղացնել կրակի տարածումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ֆրանսիայի Պիրենեյների նախալեռներում հրդեհը այրել է մոտ 4,600 հեկտար տարածք։

«Այս առավոտ պայմանները կրկին վատթարանում են։ Այսօր վերսկսվում է պայքարը», – ասել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նյունեզը TF1 հեռուստաալիքի եթերում։

Ֆրանսիայում և ողջ Արևմտյան Եվրոպայում մայիսին և հունիսին գրանցված բարձր ջերմաստիճանները մեծ տարածքներ են չորացրել՝ դրանք դարձնելով հատկապես խոցելի անտառային հրդեհների համար։

Սահմանի այն կողմում՝ Իսպանիայում հրդեհը վնասել է 2,200 հեկտար տարածք։

Կատալոնիայի հարավում՝ արևելյան Կաստելյոն նահանգում, 500 մարդ տարհանվել է այն բանից հետո, երբ հրդեհը ներթափանցել է Սիեռա դե Էսպադան ազգային պարկ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031