Սևանի գերեզմանատանը երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել
Սևան քաղաքի հոգեկան առողջության կենտրոնի հարևանությամբ գտնվող գերեզմանատանը երիտասարդի մարմին է հայտնաբերվել։ Լուրը հայտնում է shamshyan.com–ը։
Իրավապահները երիտասարդ տղայի մարմինը հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայում` վարորդի կողքի նստատեղին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ է, նա այցելել էր հարազատի շիրիմին։

