Մենք մեր պահանջն ամեն օր պետք է հնչեցնենք. քաղբանտարկյալներն իմ ու քո չեն լինում. Մենուա Սողոմոնյան
Այս պահին Երևանում «քաղբանտարկյալներին» կարգախոսով բողոքի ակցիա է ընթանում:
ԱկցիայիԱզատություն մասնակիցներն իրենց ձեռքում պահել են «ՀայաՔվե» միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Թևանյանի նկարները։
Նախատեսված էր, որ բողոքի ակցիան պետք է անցկացվեր ՀՀ կառավարության շենքի մետ, որտեղ այս պահին Նիկոլ Փաշինյանը հանդիպում է անցկացնում Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ, սակայն ոստիկանությունը խանգարում է նրանց առաջ շարժվելուն:
«Ուրսուլա ֆոն դեր Լյայենը ձեռքսեղմում է անում և գովեստի խոսքեր է շռայլում մի մարդու նկատմամբ, որը Հայաստանի բանտերը լցրել է քաղաքական բանտարկյալներով։ Այստեղ գալուց առաջ դուք գտնվում էիք Բաքվում և սեղմել եք մի մարդու ձեռքը, որը թաթախված է արյան մեջ, որի ձեռքով հարյուր հազարավոր մարդիկ դարձել են տնավեր և չեն ապրում իրենց հազարամյակների բնօրրանում։ Այսօր դու այստեղ ձեր դիվանագիտական ժեստով խրախուսում եք ավտորիտարիզմը Հայաստանում։ Դուք խրախուսում եք, որ մարդիկ ձերբակալվեն ազատ խոսքի, ազատ կարծիքի համար»,- ակցիայի ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» միավորման ներկայացուցիչ Մենուա Սողոմոնյանը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Դադարեցրեք քաղաքական հետապնդումները», «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ բռնապետությանը»։ Ամբողջ ակցիայի ընթացքում նրանք գոռում են «Ազատություն քաղբանտարկյալներին»։

