Թեհրանը համաձայնագիր կկնքի միայն «շոշափելի արդյունքներից» հետո․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ, Վաշինգտոնի հետ գլխավոր բանակցող Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանը Միացյալ Նահանգների հետ որևէ համաձայնագիր չի հաստատի, եթե այն չերաշխավորի իրանցի ժողովրդի իրավունքները, հայտնում են իրանական պետական ԶԼՄ-ները։

Բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ամերիկյան խոստումների հանդեպ «վստահություն չկա»՝ հավելելով, որ Թեհրանն իր հանձնառությունները կիրականացնի միայն «շոշափելի արդյունքներից» հետո։

Նրա խոսքով՝ Թեհրանը համաձայնագրի վերաբերյալ դատողություններ կանի կոնկրետ արդյունքների հիման վրա։

Ղալիբաֆն այսօր վերստին ստանձնեց Մեջլիսի խոսնակի պաշտոնը։ Նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մոտենում է Իրանի հետ «շատ լավ գործարքի»՝ ընդգծելով, սակայն, որ բանակցությունների տապալման պարագայում ռազմական գործողությունների տարբերակը մնում է սեղանին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031