Բաժիններ՝

13 օր հացադուլ անող Արթուր Օսիպյանը շատ հյուծված վիճակում է. մանրամասներ

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը, որն արդեն 13–րդ օրն է, ինչ շարունակում է հացադուլը, գտնվում է շատ հյուծված վիճակում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Բազմաթիվ անձինք, այդ թվում հարազատներ, մտերիմներ, հասարակական ակտիվ շրջանակներ դիմել են Օսիպյանին` խնդրելով դադարեցնել հացադուլը,սակայն նա վճռական է տրամադրված։ Օսիպյանը հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` այս պահին գործը գտնվում է վերաքննիչ դատարանում, բողոքարկել են կալանքի որոշումը և հատուկ վերանայման բողոք են ներկայացրել։

Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը), 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031