ԻՀՊԿ-ն հարվածել է ԱՄՆ ավիաբազային՝ ի պատասխան Բենդար Աբբասի մերձակայքում իրականացված հարձակման. Tasnim

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ԱՄՆ-ի կողմից Բենդար Աբբասի օդանավակայանի ծայրամասում գտնվող օբյեկտին հասցված հարվածներին ի պատասխան հարձակում է իրականացրել ամերիկյան ռազմական բազայի վրա։ Համապատասխան հայտարարությամբ կորպուսը հանդես է եկել մայիսի 28-ին։

«Այս պատասխանը լուրջ նախազգուշացում է, որպեսզի թշնամին իմանա, որ հարձակումը անպատասխան չի մնա, և եթե այն կրկնվի, մեր պատասխանը կլինի ավելի վճռական», — հայտարարության հատվածն է մեջբերում Tasnim գործակալությունը իր Telegram-ալիքում։

Ինչպես նշել են ԻՀՊԿ-ում, հետևանքների պատասխանատվությունը կրում են ԱՄՆ-ը։

Reuters գործակալությունը մեկ օր առաջ հայտնել էր, որ ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել չանվանված իրանական ռազմական օբյեկտի։ Ամերիկացի զինվորականները նաև որսացել և խոցել են մի քանի իրանական անօդաչու թռչող սարքեր, որոնք նմանատիպ սպառնալիք էին ներկայացնում։

Ավելի ուշ Axios պորտալի լրագրող Բարակ Ռավիդը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ոչնչացրել է Իրանի կողմից իբր արձակված չորս անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։ Նշվում է, որ, պաշտոնյայի խոսքով, ամերիկացի զինվորականները նաև գետնից հարձակվել են իրանական անօդաչուների արձակման համալիրի վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031