Սինգապուրի արտաքին գործերի նախարարը ժամանել է Հյուսիսային Կորեա
Սինգապուրի արտաքին գործերի նախարար Վիվիան Բալակրիշնանը պաշտոնական այցով ժամանել է Փհենյան՝ Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության հրավերով: Այս մասին հայտնել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը:
Սինգապուրի պատվիրակության ինքնաթիռը մայիսի 26-ին վայրէջք է կատարել Փհենյանի միջազգային օդանավակայանում: Բարձրաստիճան հյուրին դիմավորել են արտաքին գործերի փոխնախարար Պակ Սան Գիլը և Սինգապուրում Հյուսիսային Կորեայի արտակարգ և լիազոր դեսպան Լի Գիլ Սոնը:
Առաջիկա բանակցությունների և այցի ծրագրի մանրամասները չեն հրապարակվել:



