Մենք նախատեսում ենք Նուբարաշենում ստեղծել քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն․ Անդրանիկ Թևանյան

Մենք նախատեսում ենք Նուբարաշենում ստեղծել քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը։

«Մենք նախատեսում ենք Նուբարաշենում ստեղծել քաղաքական ու կենցաղային աղբի վերամշակման կենտրոն։ Քաղաքական առումով մենք քաղաքացիների կարիքն ունենք, որպեսզի հունիսի 7-ին գործող իշխանությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կոչված խմբակին, ուղարկենք այնտեղ, որտեղ իրենց հարիր է։

Իսկ կենցաղային աղբի հետ կապված, դուք գիտեք, որ երկար տարիներ է այստեղ խնդիրներ կան, որ չեն լուծվում, մենք ծրրագրում ենք, Նուբարաշենում աղբի վերամշակման կենտրոն ստեղծել, որպեսզի և քաղաքի աղտոտվածության խնդիրը լուծվի, և ընդհանրապես անցնեք քաղաքակիրթ ապրելակերպին»,- ասել է Թևանյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031