Փաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց միշտ բերում է պատերազմ․ Զուրաբյան
Փաշինյանը խաբեբա է, որը փորձում է նույն սուտը 3-րդ անգամ ծախել ժողովրդի վրա։ Այդ մասին հայտարարել է ՀԱԿ փոխնախագահ, վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով, թե ինչ «խաղաղություն» են պատկերացնում Փաշինյանն ու Ալիևը․
«Նկոլ Փաշինյանն այսօր պնդում է՝ բերել է խաղաղություն․ ինչպե՞ս կարելի է հավատալ մարդուն, որը միշտ բերել է պատերազմ»,- նշել է նա՝ մեղադրելով Փաշինյանին, որ նա 2021-ի նախընտրական խոստումները չարեց, Արցախը ճանաչեց ադրբեջանական, ինչի հետևանքով տեղի ունեցավ հայկական պատմական բնօրրանի ոչնչացում։



