Լատվիայի պաշտպանության նախարարը պաշտոնից հեռանալիս սկանդալ է սարքել հրաժեշտի մամուլի ասուլիսում
Անդրիս Սպրուդսը, որը հրաժարական էր տվել Լատվիայի պաշտպանության նախարարի պաշտոնից, սկանդալ է սարքել իր վերջին մամուլի ասուլիսում։ Այդ մասին հայտնում է Լատվիայի LTV հեռուստաալիքը։
Սպրուդսը կտրուկ քննադատել է երկրի կառավարության ղեկավար Էվիկա Սիլինային, որը X սոցիալական ցանցում իր էջում հայտարարել էր պաշտպանության նախարարի նկատմամբ վստահության կորստի մասին։ Սպրուդսի խոսքով՝ վարչապետը շտապել է սկսել քաղաքական խաղեր մամուլի ասուլիսից մի քանի րոպե առաջ և ստել է, թե իբր նախապես տեղեկացրել է նրան կայացված որոշման մասին։
Միևնույն ժամանակ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ կհեռանա պաշտոնից՝ անկախ կառավարության ղեկավարի արարքից։



