Բաժիններ՝

ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակում Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին Երևանում միացել է եվրոպական երկրների առաջնորդների, այդ թվում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, որը հրավիրվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի կողմից՝ Ուկրաինային շարունակական աջակցությունը քննարկելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Կանադայի վարչապետի մամուլի ծառայությունը:

«Առաջնորդները քննարկել են Ռուսաստանի ագրեսիայի դեմ Ուկրաինայի պայքարի հետ կապված վերջին զարգացումները, այդ թվում՝ իրավիճակը մարտադաշտում և նախագահ Զելենսկու կողմից արդար և երկարատև խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերը։ Նրանք համաձայնել են, որ Ուկրաինայի անվտանգությունը, ինքնիշխանությունը և բարգավաճումն ավելի լայն անդրատլանտյան անվտանգության անբաժանելի մասն են կազմում», – նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, առաջնորդները պարտավորվել են համատեղ աշխատել, որպեսզի Ուկրաինայի համար ապահովեն շարունակական բազմակողմանի աջակցություն, ինչպես նաև ամուր անվտանգության երաշխիքներ, տնտեսական վերականգնման միջոցառումներ և պաշտպանական արտադրություն։

Վարչապետ Քարնին վերահաստատել է Կանադայի անսասան աջակցությունն Ուկրաինային և երկրի պատրաստակամությունը՝ նպաստելու խաղաղության գործընթացի հաջողությանը։

Ըստ հաղորդագրության՝ առաջնորդներն ընդգծել են, որ Ուկրաինան և նրա ժողովուրդն «արժանի են բարգավաճ, անկախ և ինքնիշխան ապագայի՝ ազատ Ռուսաստանի ապագա ագրեսիայի վախից»։

Հիշեցնենք՝ Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որին եվրոպական առաջնորդներից բացի ներկա է նաև Կանադայի վարչապետը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031