Իրանը ԱՄՆ-ին է փոխանցել 14 կետից բաղկացած խաղաղության ծրագիր

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ին են փոխանցել 14 կետից բաղկացած փաստաթուղթ, որտեղ շարադրված են հակամարտության ավարտի համար Թեհրանի առանցքային պայմանները:

Գործակալությունն այս առաջարկն անվանում են պատասխան Վաշինգտոնի նախորդ առաջարկին, որը բաղկացած էր 9 կետից:

Թեհրանը Վաշինգտոնից պահանջում է չհարձակվելու երաշխիքներ, ամերիկյան զորքերի դուրսբերում հարակից տարածքներից, ծովային շրջափակման վերացում, ինչպես նաև սառեցված իրանական ակտիվների ապասառեցում:

Բացի այդ, Իրանը ցանկանում է հասնել ռեպարացիաների վճարման, պատժամիջոցների չեղարկման, բոլոր ճակատներում՝ ներառյալ Լիբանանը, մարտական գործողությունների դադարեցման, ինչպես նաև Հորմուզի նեղուցի գործունեության նոր մեխանիզմի հաստատման:

Կարդացեք նաև

ԱՄՆ-ը նախորդ առաջարկով խնդրել էր երկամսյա զինադադար, իսկ Իրանի իշխանությունները պատասխանել են, որ բոլոր հարցերը պետք է վերջնականապես լուծվեն մեկ ամսվա ընթացքում, գրում է Tasnim-ը:

«Շեշտը պետք է դրվի ոչ թե զինադադարի երկարաձգման, այլ պատերազմի ավարտի վրա»,- հաղորդում է գործակալությունը:

Այժմ Թեհրանը սպասում է Վաշինգտոնի պատասխանին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031