«Աշխարհը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ աշխարհի». Գերմանիայի նախկին նախագահ

Գերմանիայի նախկին նախագահ Քրիստիան Վուլֆը հայտարարել է, որ աշխարհը Թուրքիայի կարիքն ավելի շատ ունի, քան Թուրքիան՝ աշխարհի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա այս մասին ասել է գերմանա-թուրքական գործարար խորհրդի վարչության նիստում՝ ընդգծելով, որ Գերմանիան Թուրքիայի կարևորագույն առևտրային գործընկերն է։

Վուլֆի խոսքով՝ Թուրքիան ունի կարևոր աշխարհաքաղաքական դիրք, առավելություններ մատակարարման շղթաների փոփոխության պայմաններում և կարող է մեծ դեր խաղալ համաշխարհային զարգացումներում։

Նա նաև նշել է, որ Գերմանիան ցանկանում է օգտվել Թուրքիայի հետ համագործակցության հնարավորություններից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930