Ընկերների միջև մի քանի ամսվա վաղեմության կենցաղային խոսակցությունը չի կարող կալանքի հիմք լինել. Վարդևանյան

«Արթուր Ավանեսյանի, մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի»,-ֆեյսբուքյան եթերում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝ շեշտելով, որ նման պնդում է անում հիմնվելով թե՛ հրապարակված ձայնագրությունների, թե՛ այն տվյալները, որոնք հրապարակվել են դռնփակ դատական նիստում։

Նա նշեց, որ իշխանական քարոզիչները պնդումներ են անում, որոնք հնարավոր չէր անել հիմնվելով միայն ձայնագրությունների վրա։

«Ձայնագրությունը կենցաղային բնույթի է, իսկ նման խոսակցությունը ընկերների միջև, այն էլ մի քանի ամսվա վաղեմության, այդքան ինտենսիվություն չենթադրող պայմաններում չէր կարող հանդիսանալ կալանքի հիմք»,-հայտարարեց Վարդևանյանը։

Նա նշեց որ Հայաստանում կալանքը չպետք է լինի ողջամիտ, պետք է գերակայի իրավունքը։

Վարդևանյանը նաև նշեց, որ Ուժեղ Հայաստանում համաներում պետք է լինի և իրավունքը գերակայի, ինչպես նաը պետք է հարգել անմեղության կանխավարկածը։

Նրա խոսքով, մինչ Ուժեղ Հայաստանը դեռ քաղբանտարկյալենրի թիվն աճում է։

Վարդևանյանը տեսանյութին ուղեկցող գրառման մեջ ասում է. «Արթուր Ավանեսյանի «քրեական գործի» բացակայության մասին, բայց ապօրինի, քաղաքական կալանքի առկայության մասին:

Իրավունքի գերակայության անհրաժեշտության, համաներման և համերաշխության մասին

Ազատություն բոլոր ապօրինի կալանավորվածներին: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…

Իրավունքը պետք է գերակայի:

Աստված պահապան մեր ժողովրդին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930