Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը խախտում է զինադադարը. Ղալիբաֆ

Իրանը հայտարարել է, որ չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը շարունակում է խախտել զինադադարը, ներառյալ՝ ծովային շրջափակումը: Դրա մասին հայտնել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը:

X սոցիալական ցանցի իր էջում նա ընդգծել է. «Կրակի լիարժեք դադարեցումն այն ժամանակ իմաստ ունի, երբ այն չի խախտվում ծովային շրջափակմամբ, համաշխարհային տնտեսությանը պատանդ վերցնելով… Հորմուզի նեղուցի բացումն անհնար է զինադադարի կոպտագույն խախտման պայմաններում»:

Ավելի վաղ՝ ապրիլի 8-ին, Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարել էին կրակի դադարեցման մասին: Դրանից հետո Իսլամաբադում անցկացված բանակցություններն ավարտվեցին առանց արդյունքի: Միևնույն ժամանակ, մարտական գործողությունների վերսկսման մասին հաղորդումներ չեն ստացվել, սակայն ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը:

Ներկայում միջնորդները փորձեր են ձեռնարկում բանակցությունների նոր փուլ կազմակերպելու համար:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930